Ո՞վ կարող է պատվաստվել
Սկզբում պատվաստումների ազգային ծրագիրը նախատեսում էր պատվաստել Վրաստանի քաղաքացիներին և Վրաստանում մշտական բնակություն ունեցող անձանց։
Այժմ COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել․
• Վրաստանի քաղաքացիները և մշտական բնակություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք.
• Վրաստանի տարածքում օրինականորեն բնակվող օտարերկրյա քաղաքացի / քաղաքացիություն չունեցող անձը, ով գտնվում է Վրաստանում և նրա մուտքից անցել է առնվազն 3 ամիս.
• «Աշխատիր Վրաստանից» պետական ծրագրին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները.
• Կրթություն ստացանալու նպատակով Վրաստանում գտնվող օտարերկրյա ուսանողները․
• Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների օտարերկրյա անձնակազմը և նրանց ընտանիքների անդամները․
• Վրաստանի օկուպացված տարածքներում բնակչությունը ՝ անկախ քաղաքացիությունից: Ինչպես նաև անհատներ և նրանց ընտանիքներ, որոնք աշխատում են օկուպացված տարածքներում դիվանագիտական առաքելությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերի վրա.
• Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք.
• Օտարերկրյա քաղաքացին, ում ընտանիքի անդամը (երեխան, ծնողը, ամուսինը) Վրաստանի քաղաքացի է՝ համաձայն N164 հրամանի.
COVID-19- իպատվաստումըՊֆայզերպատվաստանյութովկարողէ.
- Վրաստանի քաղաքացին և մշտական բնակություն ունեցող 16 -ից 18 տարեկան անձինք;
- հղի կանայք՝ ցանկացած ժամանակ;
- 12 -ից 15 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաները։
ՊատվաստումնանվճարէՎրաստանիքաղաքացիներիևՎրաստանումմշտականբնակությունունեցողանձանց, ինչպեսնաևՎրաստանումբնակվողօտարերկրյաքաղաքացիներիհամար: Պատվաստմանվճարներըվճարումէպետությունը:
Ե՞րբկարողեմպատվաստվել COVID-19- ովվարակվելուցհետո:
COVID-19- ի դեմ պատվաստումը հնարավոր է COVID-19 վարակի ախտորոշումից 30 օր անց: Բացառություն են կազմում այն մարդիկ, ովքեր COVID-19 վարակի ընթացքում բուժվել են ապաքինվող պլազմայով և նրանք, ովքեր սուր շրջանում ունեցել են բազմահամակարգային բորբոքային համախտանիշ: Նման դեպքում նվազագույն ինտերվալը 120 օր է:
Ինչպե՞ս գրանցվեմ պատվաստման համար:
COVID-19-ի դեմ պատվաստման գրանցումը հնարավոր է booking.moh.gov.ge կայքի միջոցով կամ 1522 թեժ գծին զանգելով։ Կայքում նաև հնարավոր է ամրգրման ծմբագրում, հետաձգում կամ չեղարկում։ Առցանց գրանցման մասին հրանհանգը տեսեք տեսանյութում։
Որտե՞ղ կարող եմ պատվաստվել։
Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստումը իրականացվում է 300-ից ավել պատվաստման կետում։ Քարտեզում Քարտեզում պատկերված է, թե որտեղ կարող եք պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստման կետերի ամբողջական ցանկն ըստ տարածաշրջանի կարող եք ներբեռնել այստեղից։
Առանց գրանցման կարողղ եք գրանցվել 30 պատվաստման կետում։ Հասցեների մասին տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
Շարժական պատվաստումների կետերում պատվաստումը կարող եք գտնել հետևյալ հասցեներով:
Պատվաստման գործընթացի անվտանգությունն ապահովում են բարձր որակավորման բժշկական անձնակազմը և բժշկական սարքավորումները: Տեսեք ավելի շատ տեղեկություններ այն մասին, թե ինչ կարող եք գտնել պատվաստման կետերում:
** Վրաստանում կացության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստանում են եղել ավելի քան 3 ամիս, կարող են պատվաստվել Թբիլիսիի, Բաթումիի և Քութայիսիի 3 հաստատություններում.
- Թբիլիսի՝ ակադեմիկոս Նիկոլոզ Կիփշիձեի կենտրոնական համալսարանականի կլինիկա
- Բաթում ՝ Հանրապետական հիվանդանոց
- Քութայիս — Չխոբաձեի հաշմանդամների և տարեցների բժշկական և վերականգնողական կլինիկական կենտրոն
Ինչպես պատրաստվեմ պատվաստման համար։
Պատվաստման համար չի պահանջվում նախնական հետազոտություն կամ դեղորայք: Սակայն որոշ անհատական դեպքերում որոշումը կայացնում է բժիշկը՝ խորհրդակցության արդյունքում։
Առանց բժշկի նշանակման պատվաստումից առաջ հակահիստամինների կամայական ընդունումն անթույլատրելի է, քանի որ սուր ալերգիկ ռեակցիան (անաֆիլաքսիա) կանխելու փոխարեն անաֆիլաքսիայի ոչ լիարժեք վաղ նշանների պատճառով կարող է ուշանալ բժշկական օգնությունը:
Պատվաստումից առաջ կովիդի դեմ հակամարմինների թեստը տեղեկատվական չէ և անհրաժեշտ է ամբողջական պատվաստում ՝ անկախ թեստի արդյունքից:
Որ պատվաստանյութն է հասանելի։
Վրաստանում պատվաստումների գործընթացը սկսվել է 2021 թվականի մարտի 15 -ին: Ներկայումս առկա են 4 տարբեր պատվաստանյութեր.
- Pfizer-BioNTech (Պֆայզեր)
- Oxford/AstraZeneca (Օքսֆորդ/ Աստրազենեկա)
- Sinopharm SARS-CoV-2 Vaccine (Vero Cell) (Սինոֆարմ)
- Sinovac. CoronaVac -Vero Cell, Inactivated (Սինովակ)
Pfizer/BioNTech
ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) Pfizer-ին լիարժեք թույլտվություն է տվել 2021 թվականի օգոստոսին, ինչը նշանակում է, որ այն առաջին լիովին լիազորված պատվաստանյութն է COVID-19-ի դեմ։ Պֆայզերը երկու դեղաչափի պատվաստանյութ է և աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ։ Վրաստանում պֆայզերով կարող են պատվաստվել.
- 12-ից 15 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներ.
- 18 և բարձր տարիքի անձինք
- Հղի կանայք՝ հղիության ցանկացած ժամկետում։
Լրացուցիչ տեղեկությունների համար տես Պֆայզերի ծանոթագրությունը
Oxford/AstraZeneca
Աստրազենեկա պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակների օգտագործման թույլդվություն ունի: Օքսֆորդ Աստրազենեկան վեկտորային պատվաստանյութ է, որը մշակվել է բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից: Այն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ։
Աստրազենեկայով պատվաստումը Վրաստանում հասանելի է 45 տարեկան և բարձր մարդկանց համար: Այս պատվաստանյութը երկու դեղաչափով է և դեղաչափերի միջև առաջարկվող ընդմիջումը 8-12 շաբաթ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար տես Աստրազենեկայի ծանոթագրությունը
Sinopharm
Սինոֆարմի պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվություն ունի: Սինոֆարմ պատվաստանյութը մշակվել է Չինաստանում և ավանդական մեթոդով պատրաստված ինակտիվացված պատվաստանյութ է։ Սինոֆարմ պատվաստանյութի 2 դեղաչափերի միջև առաջարկվող ընդմիջումը 2-ից 4 շաբաթ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար տես Սինոֆարմի ծանոթագրությունը
Sinovac
Սինովակ պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման թույլտվություն ունի: Արտակարգ իրավիճակների գիտական խորհրդատուների թիմը մանրակրկիտ գնահատել է Սինովակ պատվաստանյութի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը և ըստ նրանց առաջարկության՝ պատվաստանյութը կարող է օգտագործվել 18 տարեկան և բարձր մարդկանց մոտ: 2 դեղաչափերի միջև առաջարկվող ընդմիջումը 2-ից 4 շաբաթ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար տես Սինովակի ծանոթագրությունը
Ում համար է խթանող դեղաչափը։
Պատվաստումների խորհրդի որոշմամբ՝ այսպես կոչված խթանիչ դեղաչափերով կարող են պատվաստվել.
- 50 տարեկանից բարձր քաղաքացիները, խրոնիկական հիվանդությամբ տառապողները և բարձր ռիսկի խմբում գտնվող անձինք կարող են պատվաստումներից 6 ամիս անց կատարել խթանող դեղաչափ:
- Լիովին պատվաստված մարդիկ կարող են այլ պատվաստանյութ ստանալ այն դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի ճանապարհորդելուց։ Եթե ճանապարհորդել ցանկացող անձը պետք է պատվաստվի նպատակակետ երկրի կողմից հաստատված պատվաստանյութով (ԱՄՆ կամ ԵՄ), այս դեպքում նա կարող է ներկայացնել նպատակը կամ ուղևորությունը հաստատող փաստաթուղթ և պլանավորել պատվաստումը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի առաջարկությունների համաձայն՝ այլ պատվաստանյութով պատվաստումը թույլատրվում է երկրորդ պատվաստման ավարտից 28 օր հետո։