covid19vaccines.ge
covid19vaccines.ge
Կատարված պատվաստումներ 💉

2 930 677

Լիովին պատվաստված 💉💉

1 276 173

Պատվաստանյութերի տեսակներ Պատվաստանյութիկողմնակիազդեցությունները Պատվաստման անվտանգությունը Պատվաստանյութի արդյունավետությունը

Պատվաստանյութերի տեսակներ

Ինչ պետք է իմանաք վեկտորային պատվաստանյութերի մասին։

Վիրուսային վեկտորների վրա հիմնված պատվաստանյութերը տարբերվում են սովորական պատվաստանյութերից նրանով, որ դրանք չեն պարունակում անտիգեններ (COVID-19 հասկ սպիտակուց): Հասկ սպիտակուցը վիրուսի մակերեսին հայտնաբերված սպիտակուց է, որն առաջացնում է COVID-19, որը իմունային համակարգը ճանաչում է որպես օտար և սկսում է հակամարմիններ արտադրել դրա դեմ:

Վեկտորային պատվաստանյութերն օգտագործում են մեկ այլ անվնաս վիրուս (վեկտոր), որն էլ կորոնավիրուսի հասկ սպիտակուցի մասին  հրահանգը տեղափոխում է մարդու բջիջ: Ըստ վեկտորի տրամադրած հրահանգի՝ բջիջը սկսում է վիրուսի անվնաս մասի՝ հասկ սպիտակուցի մշակումը, որը ճանաչվում է իմունային համակարգի կողմից և սկսում է արտադրել հակամարմիններ։

Հենց այս հակամարմիններն են պաշտպանում օրգանիզմը ապագա COVID-19 վարակից և հիվանդությունից։ Պատվաստումից հետո, երբ վիրուսը ներթափանցում է օրգանիզմ, իմունային համակարգը ժամանակին հայտնաբերում է հասկ սպիտակուցներն իր մակերեսի վրա  և ոչնչացնում  վիրուսը՝ նախքան դրա հիվանդություն առաջացնելը: Ժամանակավոր կողմնակի ազդեցությունները գործընթացի բնական մասն են, դա վկայում է այն մասին, որ պատվաստանյութն աշխատում է:

COVID-19-ի դեմ վիրուսային վեկտորի պատվաստանյութեր՝ University of Oxford/AstraZeneca; CanSino; Gamaleya Research Institute; Janssen Pharmaceutical Companies

Ինչպետքէիմանաքի- ՌՆԹպատվաստանյութերիմասին։

Ի-ՌՆԹ  պատվաստանյութերը չեն պարունակում վիրուս կամ դրա սպիտակուցի մի հատված (հասկ սպիտակուց), այլ տեղեկատվական կամ սուրհանդակ ՌՆԹ, որը կրում է հասկ սպիտակուցի մասին տեղեկատվություն: Պատվաստանյութը ստանալուց հետո մարմինը սկսում է արտադրել հասկ սպիտակուց, որը ճանաչվում է իմունային համակարգի կողմից և սկսում է իմունային պատասխան՝ հակամարմինների արտադրություն: Հենց այս հակամարմիններն են պաշտպանում օրգանիզմը ապագայում վարակվելուց: Հետագայում, երբ վիրուսը մտնում է օրգանիզմ, իմունային համակարգը ժամանակին հայտնաբերում է հասկ սպիտակուցն իր մակերեսին, որպես օտար և ոչնչացնում է վիրուսը՝ նախքան հիվանդություն առաջացնելը:

Քանի որ ի-ՌՆԹ պատվաստանյութը չի պարունակում կենդանի կամ անակտիվացված վիրուս, այն չի կարող առաջացնել կովիդ վարակ: Պատվաստումից հետո մի քանի օրվա ընթացքում ի-ՌՆԹ-ն ինքնուրույն քանդվում է:

COVID-19-ի դեմ ի-ՌՆԹ պատվաստանյութերն են՝ Moderna/NIAID; Pfizer-BioNTech.

Ինչպետքէիմանաքոչակտիվացվածպատվաստանյութերիմասին։

Անակտիվացված պատվաստանյութերը պատվաստանյութեր են, որոնք մշակվել են ավանդական մեթոդով: Դրանք բաղկացած են ամբողջ վիրուսից կամ բակտերիայից, կամ դրանց ցանկացած մասնիկից: Ըստ այդմ, այն բաժանվում է երկու հիմնական տեսակի՝ լիաբջիջ և կոտորակային պատվաստանյութերի։ Անակտիվացված պատվաստանյութերը պատրաստվում են հիվանդություն առաջացնող միկրոօրգանիզմի (վիրուս, բակտերիա) քիմիական կամ ֆիզիկական ընթացքի ոչնչացման միջոցով: Չի առաջացնում հիվանդություն, քանի որ այն չի պարունակում կենդանի միկրոօրգանիզմներ:

COVID-19-ի դեմ անակտիվացված պատվաստանյութերն են՝ Sinovac, Sinopharm-Beijing, Sinopharm-Wuhan, Bharat Biotech

Պատվաստանյութիկողմնակիազդեցությունները

Պատվաստանյութը ստանալուց հետո կարող են լինել կողմնակի բարդություններ, ինչը միանգամայն նորմալ է և ցույց է տալիս, որ ձեր մարմինը ուժեղացնում է իր պաշտպանությունը: Կողմնակի ազդեցությունները կարող են ազդել ձեր ամենօրյա գործունեության վրա, սակայն այս իրադարձությունները կանցնեն մի քանի օրից: Որոշ մարդկանց մոտ բացարձակապես չի առաջանում կողմնակի բարդություններ:

Պատվաստանյութիկողմնակիազդեցությունները

  • Ցավ, կարմրություն կամ այտուց  ուսի ներարկման տեղում
  • Հոգնածություն
  • Գլխացավ
  • Մկանների ցավ
  • Դող
  • Ջերմություն
  • Սրտխառնոց

Օգտակար խորհուրդներ

Եթե ​​պատվաստումից հետո ցավ կամ անհարմարություն եք զգում, խորհրդակցեք ձեր բժշկի հետ այնպիսի դեղամիջոցներ ընդունելու մասին, ինչպիսիք են իբուպրոֆենը կամ պարացետամոլը:

Ներարկման տեղում ցավն ու անհանգստությունը նվազեցնելու համար.

  • Ներարկման տեղում տեղադրեք մաքուր, սառը, խոնավ շոր
  • Տեղափոխեք կամ մարզեք ձեռքը
  • Խմեք շատ հեղուկ
  • Թեթև հագեք

Երբ կապնվել ձեր բժշկի հետ

Շատ դեպքերում ջերմության կամ ցավի զգացումը նորմալ է: Կապվեք ձեր բժշկի կամ բժշկական հաստատության հետ, եթե ՝

  • Ներարկման տեղում կարմրությունը կամ զգայունությունը ավելանում է 24 ժամ հետո
  • Կողմնակի ազդեցությունները անհանգստացնում են ձեզ կամ չեն անհետանում մի քանի օր անց

Հիշեք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը, ինչպես ցանկացած այլ պատվաստանյութ կամ դեղամիջոց, կարող է առաջացնել որոշ կողմնակի ազդեցություններ: Այնուամենայնիվ, այս իրադարձությունները հիմնականում մեղմ են և ժամանակավոր և հաճախ տեղի են ունենում պատվաստումից հետո 3 օրվա ընթացքում: Հիշեք, որ պատվաստված մարդկանց ճնշող մեծամասնությունը կարող է ընդհանրապես նման ախտանիշներ չունենալ: Այնուամենայնիվ, եթե վատ եք զգում, անմիջապես դիմեք ձեր ընտանեկան բժշկին:

Պատվաստման անվտանգությունը

Ինչպե՞սկարողեմհամոզվել, որ COVID 19-իդեմպատվաստանյութնանվտանգէ:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ռեկորդային կարճ ժամանակում ստեղծված աննախադեպ համագործակցության և խոշոր ներդրումների արդյունք են և լիովին համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին։

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությունը ենթարկվում է խիստ կարգավորող գործընթացի։ Մինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և ազգային կարգավորող մարմիններից թույլտվություն ստանալը, COVID-19-ի պատվաստանյութերը ենթարկվում են խիստ փորձարկումների կլինիկական հետազոտությունների՝  հաստատելու համար, որ դրանք համապատասխանում են անվտանգության և արդյունավետության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ նրա խիստ կարգավորող մարմինների (SRAs) կողմից երկրում լիազորված պատվաստանյութերի ներդրումը պատվաստանյութի որակի, անվտանգության և արդյունավետության երաշխիք է:

Ի՞նչկլինիկականփորձարկումներենիրականացվումմինչևպատվաստանյութիներդրումը:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտադրողների և հետազոտողների կողմից 3 փուլային կլինիկական փորձարկում են անցնում՝ դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը որոշելու համար։ Կլինիկական փորձարկման 3-րդ փուլում հետազոտողները համեմատել են պատվաստված անձանց առողջական վիճակը չպատվաստված անձանց վիճակի հետ: Սա թույլ է տալիս բացահայտել պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև հիվանդության զարգացման տեմպերը պատվաստված մարդկանց և պլացեբո ստացած մարդկանց շրջանում (դեղամիջոցի նմանակում և ոչ թե իրական դեղամիջոցը):

Տասնյակ հազարավոր մարդիկ ներգրավված են կլինիկական փորձարկումներում: Հետազոտողները հետևել են հետազոտության յուրաքանչյուր մասնակցի պատվաստումից հետո առնվազն 2 ամիս՝ պարզելու պատվաստումների հետ կապված կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են համեմատաբար ուշ ի հայտ գալ:

Ի՞նչէարտակարգիրավիճակներիօգտագործմանթույլտվությունը:

Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվությունը (EUL – Emergency Use Listing) Ընթացակարգի շրջանակներում գնահատում է նոր բժշկական սարքերի (ներառյալ պատվաստանյութերի) համապատասխանությունը հանրային առողջության արտակարգ իրավիճակներին: Դրա նպատակն է հրատապ անհրաժեշտության դեպքում կարճ ժամկետում դեղերի, պատվաստանյութերի և ախտորոշման հասանելիություն ապահովել՝ անվտանգության, արդյունավետության և որակի խիստ չափանիշներին համապատասխան: Գնահատումը համեմատում է արտակարգ իրավիճակների վտանգները, պատվաստանյութի օգուտները և հնարավոր առողջության ու կյանքի վտանգները:

Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության գործընթացը ներառում է II և III փուլերի կլինիկական փորձարկումների տվյալների խիստ գնահատում. Տրամադրել նաև անվտանգության, արդյունավետության, որակի և վտանգների կառավարման պլանի վերաբերյալ կարևոր լրացուցիչ տվյալներ: Այս տվյալները տրամադրում են անկախ փորձագետները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը:

Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության գործընթացի շրջանակներում պատվաստանյութ արտադրող ընկերությունը պարտավորվում է շարունակել տվյալների հավաքագրումը, որպեսզի հնարավոր լինի պատվաստանյութի ամբողջական լիցենզավորումը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության որակավորումը: Այս գործընթացը, իր հերթին, գնահատում է նաև պատվաստանյութի ուսումնասիրությունների հետևանքով ստացած լրացուցիչ կլինիկական տվյալները և ներգրման ընթացակարգը, որը կապահովվի պատվաստանյութի որակը, անվտանգությունը և արդյունավետության համապատասխանումը չափանիշներ հետ։

Պատվաստանյութի արդյունավետությունը

Ինչքան կարևոր է պատվաստումը։

Պատվաստումը ճիշտ ընտրություն է COVID-19-ից սեփական գլուխը պաշտպանելու համար, ընտանիքը և հասարակությունը պածտպանելու համար։ Պատվաստումը նվազեցնում է վարաքման, հիվանդանալու և մահացվածության վտանգը և համավարակի կանգնեցման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։

Պատվաստումը առաջարկվում է այն դեպքում, եթե COVID-19-ով արդեն վարակվել եք, քանի որ ըստ պնդումների, վարակի փոխանցումից հետո երկարատև իմունիտետ չի ձևավորվում, և անձը դեռևս գտնվում է կրկնակի վարակման վտանգի տակ։ Վրաստանում գործող կանոնակարգի համաձայն՝ պատվաստումը հնարավոր է COVID-19 վարակի հաստատումից 120 օր հետո։

Համավարակը կասեցնելու համար COVID-19-ի դեմ պատվաստմանը զուգահեռաբար անհարժեշտ է կանխարգելիչ միջոցառումների շարունակականությունը․ դիմակ կրելը, առնվազն 1 մետր հեռավորության պահպանումը և ձեռքի հիգիենան:

Ինչան արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստումը

Արդյունավետության տոկոսը անհատական է բոլոր պատվաստանյութերի համար և հիմնված է բոլոր պատվաստանյութերի ծանոթագրության մեջ նկարագրված երեք փուլային ուսումնասիրությունների վրա: Այս փուլում օգտագործվող պատվաստանյութերի արդյունավետությունը տատանվում է 60% -ից մինչև 95%:

Չնայած COVID-19- ի դեմ մի քանի պատվաստանյութեր ունեն արդյունավետության բարձր մակարդակ, պատվաստանյութերից ոչ մեկը 100% -ով չի պաշտպանում վիրուսից: Հետևաբար, հնարավոր է, որ մարդկանց մի փոքր մասի մոտ չզարգանա ակնկալվող անձեռնմխելիությունը, որը պահանջվում է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո։

Ի լրումն պատվաստանյութի հատուկ բնութագրերի, պատվաստանյութի արդյունավետության վրա կարող են ազդել մի քանի գործոններ, ինչպիսիք են՝ մարդու տարիքը, ընդհանուր առողջությունը կամ COVID-19 վարակի պատմությունը: Դեռևս հայտնի չէ, թե որքան կտևի COVID-19 պատվաստանյութերի կողմից արտադրված իմունիտետը։

Հաշվի առնելով վերը նշվածը, չնայած COVID-19-ի դեմ պատվաստումներին, կարևոր է, որ մենք շարունակենք ձեռնարկել հանրային առողջության ոլորտում բոլոր նախազգուշական միջոցները, ինչպիսիք են ֆիզիկական հեռավորությունը, դիմակի կիրառումը և ձեռքերի լվացումը:

Ինչպե՞ս է գնահատվում պատվաստանյութի արդյունավետությունը:

Պատվաստանյութի արդյունավետությունը չափվում է լայնածավալ կլինիկական փորձարկումների ժամանակ, ինչը նշանակում է, որ պատվաստանյութը փորձարկվում է մի քանի հազար մարդու վրա։ Այս մարդիկ բաժանվում են երկու խմբի. կեսը ստանում է պատվաստանյութը, մյուս կեսը ստանում է պլացեբո (ընդօրինակում է բուժումը և ոչ թե իրական դեղամիջոցը):

Դրանից հետո նրանք շարունակում են իրենց սովորական կյանքը: Միևնույն ժամանակ, գիտնականները ամիսներ շարունակ հետևում են, թե արդյոք այս մարդիկ վարակվում են COVID-19-ով թե ոչ։

Օրինակ՝ Պֆայզեր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցել է 43000 մարդ: Ի վերջո, 170 մարդ վարակվել է COVID-19-ով։

Պատվաստանյութի արդյունավետությունը հաշվարկվել է ըստ այն բանի, թե ինչպես են այդ 170 մարդիկ բաշխվել վերը նշված երկու խմբերի միջև (պատվաստված և պլացեբո բուժված): COVID-19-ով վարակված 170 մարդկանցից 162-ը եղել են պլացեբո խմբից և միայն 8-ը՝ պատվաստված խմբից։

Սա նշանակում է, որ նրանք, ովքեր պատվաստվել են, 95% -ով ավելի քիչ է COVID-19- ով վարակվելու հավանականությունը։

Որպեսզի պատվաստանյութի արդյունավետությունը օբյեկտիվ լիներ, արդեն իսկ հաստատված պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները պետք է իրականացվեին միևնույն ժամանակ և նույն երկրում: Փոխարենը, պատվաստանյութերը փորձարկվել են աշխարհի տարբեր մայրցամաքներում: Որոշ պատվաստանյութերի փորձնական շրջանը համընկավ COVID-19-ի բարձր տարածվածության շրջանի հետ, ինչը նշանակում է, որ փորձարկումներին մասնակցած մարդիկ ավելի բարձր վտանգի են ենթարկվել COVID-19-ով վարակվելու:

COVID-19 պատվաստանյութերիկողմնակիազդեցությունները

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունները ժամանակավոր են և COVID վարաքի հետ համեմատած շատ ավելի մեղմ: Պատվաստանյութի ներդրումից առաջ և հետո շարունակական մոնիտորինգ է իրականացվում հազվագյուտ կողմնակի ազդեցությունները հայտնաբերելու համար:

Ինչպես մյուս պատվաստանյութերը, COVID-19- ի պատվաստումը կարող է ունենալ կողմնակի բարդություններ, ինչը նորմալ է և ցույց է տալիս, որ ձեր մարմինը զարգացնում է իմունիտետ։

COVID-19 պատվաստանյութի առաջին կամ երկրորդ չափաբաժնի ընդունումից հետո դուք կարող եք զգալ հետևյալ կողմնակի ազդեցությունները.

● Ռեակցիա (ցավ, այտուց, կարմրություն) ներարկման տեղում
● Հոգնածություն,
● Անկարողունակություն
● Գլխացավ
● Մկանների ցավ
● Հոդացավ
● Մրսածություն
● Ջերմություն
● Սրտխառնոց
● Ավշային հանգույցների այտուցվածություն (լիմֆադենոպաթիա)

COVID-19 պատվաստանյութը, ինչպես ցանկացած այլ պատվաստանյութ կամ դեղամիջոց, կարող է առաջացնել որոշ կողմնակի ազդեցություններ։ Այնուամենայնիվ, այս իրադարձությունները հիմնականում մեղմ են, ժամանակավոր և հաճախ տեղի են ունենում պատվաստումից հետո 3 օրվա ընթացքում: Հիշեք, որ պատվաստված մարդկանց ճնշող մեծամասնությունը կարող է ընդհանրապես նման ախտանիշներ չունենալ: Այնուամենայնիվ, եթե վատ եք զգում, անմիջապես դիմեք ձեր ընտանեկան բժշկին:

Պատվաստումիցհետոալերգիկռեակցիաևանաֆիլաքսիս

Ինչպես ցանկացած ալերգենի դեպքում, օրինակ. պենիցիլինից կամ գետնանուշից, կրասանա խայթոցներից և այլն, որոշ մարդիկ կարող են ալերգիկ ռեակցիա ունենալ, նմանատիպ արձագանք կարելի է տեսնել նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութերի դեպքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ բժիշկը մանրամասնորեն գնահատում է հիվանդի բժշկական պատմությունը՝ պարզելու, թե արդյոք հիվանդը գտնվում է COVID-19 պատվաստանյութի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիայի վտանգի տակ թե ոչ: Իմունիզացիայի պրովայդերների կլինիկայի բուժանձնակազմը պատշաճ պատրաստվածություն ունի ծանր ալերգիկ ռեակցիաները ժամանակին ախտորոշելու և նման ռեակցիաների բուժման համար անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար:

Հետևաբար, կարևոր է ձեր բժշկին տեղեկացնել այն մասին, երբևէ ունեցել եք որևէ բանի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիա թե ոչ, հատկապես, եթե այդ իրավիճակը պահանջել է էպինեֆրինի օգտագործում կամ հոսպիտալացում:
Սուր ալերգիկ ռեակցիաները (անաֆիլաքսիա) սովորաբար զարգանում են պատվաստումից անմիջապես հետո, այնուամենայնիվ, պատշաճ պատրաստված բժշկական անձնակազմը կարող է կառավարել այն։

Բժշկական հաստատությունից դուրս գալուց հետո, եթե վատ եք զգում և կարծում եք, որ կարող եք ալերգիկ ռեակցիա ունենալ, անմիջապես դիմեք ձեր բժշկին:

Ո՞վչի կարող պատվաստվի COVID-19- իդեմ։

Միայն բժշկական անձնակազմը կարող է որակյալ խորհրդատվություն տրամադրել COVID-19-ի դեմ պատվաստվելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, առկա ապացույցների հիման վրա՝ COVID-19-ի դեմ պատվաստումը խորհուրդ չի տրվում հետևյալ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց՝ հնարավոր անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար.

● Եթե COVID-19 պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ ունի ծանր ալերգիկ ռեակցիաների պատմություն։
● Եթե տվյալ պահին հիվանդ է կամ ունեի COVID-19-ի ախտանիշներ: Այնուամենայնիվ, պատվաստումը կարող է իրականացվել ախտանիշների վերացումից հետո:

Կապվեք մեզ հետ ՝: 116 001 Գրեք՝: ncdc@ncdc.ge
Կապվեք մեզ հետ ՝: 116 001
Գրեք՝: ncdc@ncdc.ge
EU & WHO

Կայքը պատրաստվել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները հեղինակինն են և հնարավոր է, որ չհամընկնեն Եվրոպական միության տեսակետների հետ:

EU & WHO

Կայքը պատրաստվել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները հեղինակինն են և հնարավոր է, որ չհամընկնեն Եվրոպական միության տեսակետների հետ: